ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի հետևանքով մահացել է մինչև 1 տարեկան երեխա. РИА Новости
International newsԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մանկահասակ երեխայի մահ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ փոքրիկը Չիկագոյից էր և դեռ մեկ տարեկան չկար: Կառավարությունը փաստում է, որ մինչ այժմ գրանցված մահերի 85 տոկոսը կազմում են տարեց մարդիկ, ովքեր ռիսկային գոտում են:
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում վարակված է ավելի քան 123 000 մարդ, մահացել է նրանցից 2227-ը: