«Յուվենտուսի» խաղացողները 4 ամիս աշխատավարձ չեն ստանա
SportԻտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր թիմի խաղացողներն ու մարզչական շտաբը մարտ, ապրիլ, մայիս եւ հունիս ամիսների աշխատավարձը չեն ստանա, հաղորդում է ակումբի կայքը։
Պատճառը Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առաջացած ճգնաժամն է, առաջնության դադարեցումը։ «Յուվենտուսը» կտնտեսի 90 միլիոն եվրո։
Ակումբը հայտնել է, որ մրցաշրջանի վերսկսումից հետո կբանակցի խաղացողների հետ վարձատրության բարձրացման վերաբերյալ։
«Յուվենտուսը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին եւ մարզիչներին ծանր ժամանակահատվածում հավատարմության համար։
Իտալական ակումբում որեւէ մեկը դեմ չի արտահայտվել տարեկան աշխատավարձի կրճատմանը։