Չինաստանում հնարավոր է կորոնավիրուսով վարակվելու նոր ալիք․ Սինհուա
International newsՉինաստանում հնարավոր է կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու նոր ալիք, քանի որ երկրում կրկին աճում է արտերկրից ժամանած վարակվածների թիվը, գրում է Սինհուա-ն։
Ազգային առողջապահության հանձնաժողովի մամուլի քարտուղարի հաղորդմամբ՝ շաբաթ օրվա դրությամբ Չինաստանում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու 693 նոր դեպք 42 երկրներից ժամանած անձանց շրջանում։
Այդկերպ համաճարակի կրկնակի տարածման հավանականությունը համեմատաբար բարձր է հենց Չինաստանի տարածքում։
Նա հավելել է, որ վիրուսի լոկալ փոխանցման դեպքերը հիմնականում կանխարգելված են, ընդ որում՝ տեղական դեպքերի թիվը կրճատվել է մինչեւ 3 000-ը։
Կառույցի ներկայացուցիչն ավելացրել է, որ Չինաստանը կշարունակի կանխարգելել կորոնավիրուսի տարածումը ճիշտ ժամանակին ախտորոշելու, արագ բուժելու եւ իրավիճակը վերահսկելու շնորհիվ։