Financial Times. Մի շարք երկրների առաջնորդներ կորոնավիրուսի դեմ գլոբալ դաշինք ստեղծելու կոչ են արել
International newsԳերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ինչպես նաեւ Հորդանանի, Եթովպիայի, Սինգապուրի եւ Էկվադորի առաջնորդները կորոնավիրուսի դեմ գլոբալ դաշինք ստեղծելու կոչ են արել, գրում է Financial Times-ը:
«Այդ վիրուսի առաջ մենք բոլորս հավասար ենք, եւ մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի հաղթենք դրան: Այդ պանդեմիան չի խնայում ոչ մի երկրի, որքան էլ որ այդ երկիրը տնտեսապես եւ տեխնոլոգիապես զարգացած լինի»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Ա հոդվածում:
«Այդ հիվանդության բուժման արդյունավետ մեթոդը եւ պատվաստանյութի հասանելիությունը պետք է գլոբալ մատչելիություն ունենա: Նման ճգնաժամները ցույց են տալիս մարդկանց լավ եւ վատ կողմերը»,- նշել են Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը, Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զեվդեն, Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբը եւ Էկվադորի նախագահ Լենին Մորենոն:
Ապրիլի 1-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 858 785 մարդ, մահացել է 42 1151-ը: