Այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով. Ակնհայտ է, որ այս տեմպերը կորցնելու ենք. Փաշինյան
Economics2019-ի բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով, կամ 16,5 տոկոսով:
«Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ 2018-ի առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների ցուցանիշները 2019-ի առաջին եռամսյակի ցուցանիշներից ավել են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով:
Այսպիսով կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավականին լուրջ գերակատարումներ ենք ունեցել եւ 2018-ի համեմատությամբ, 2020-ի առաջին եռամսյակում բյուջեի եկամուտները ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով»,-ասց վարչապետը:
Նա նկատեց, որ իհարկե, բոլորն էլ գիտակցում են, որ կորոնավիրուսի պատճառով դեռ անորոշություններ շատ կան. «Ակնհայտ է, որ մենք այդ տեմպերը կկորցնենք, բայց մեծ հաշվով 2019-ի եւ 2020-ի առաջին եռամսյակի տնտեսական տեմպերը վկայում են, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին: Իհարկե, ստեղծվել է նոր իրավիճակ եւ ճգնաժամային իրավիճակում պետք է կարողանանք նույնքան արդյունավետ տնտեսական որոշումներ կայացնել»:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն տնտեսվարողներին, որոնք պարտաճանաչ վճարում են իրենց հարկերը, նաեւ ՊԵԿ-ին՝ հարկերի հավաքագրման գործը հաջողությամբ իրականացնելու համար: