«Բարի Սամարացի» ընկերությունը մշտապես հոգ է տանում ազգաբնակչության առողջության և անվտանգության մասին
TVՕրերս, «Սննդմամթերի անվտանգության պետական ծառայությունը» տեղեկություն էր տարածել, որ մարտի 29-ին քաղաքացի Սևակ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր, որ սննդային թունավորման պատճառով իր երեխայի ինքնազգացողությունը վատացել է, որի պատճառով ստիպված են եղել շտապ օգնություն կանչել: Օգտատերն ուղիղ եթերում ցույց է տվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի Ջրվեժի մասնաճյուղից գնված «Մոյա Սեմյա» ապրանքանիշի բորբոսնած սարդելկաները, որից էլ, հնարավոր է, կերել և թունավորվել է երեխան: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի մասնագետները հեռարձակումից կարճ ժամանակ անց այցելել են քաղաքացուն, ճշտել հանգամանքները, տանն առկա սարդելկայից վերցրել նմուշներ, որի արդյուքները դեռևս չեն հրապարակվել: Նման իրավիճակում չհայտնվելու, ինչպես նաև սպառողի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվությունից ելնելով է, որ «Բարի Սամարացի» ընկերությունը մշտադիտարկման մեջ է պահում խանութներում ու սուպերմարկետներում ընկերության արտադրանքի պահպանման պայմանները:
Այն խանութները, որոնք մսամթերքի պատշաճ պահպանման պայմանները խախտում են, զրկվում են «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքը վաճառելու իրավունքից: Բացի այդ, ընկերությունն առաջինն էր, որը նոր կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրություն սահմանելուց հետո, անմիջապես սանիտարահիգիենիկ բարձր պայմաններ և լրացուցիչ միջոցառումներ սահմանեց ու իրականացրեց ինչպես գործարանի, այնպես էլ ֆիրմային խանութների աշխատակիցների համար: Ուստի, նման դեպքերից խուսափելու, թարմ, առողջ, էկոլոգիապես մաքուր մսամթերք ու կիսաֆաբրիկատներ գնելու ժամանակ մշտապես հիշե՛ք, որ «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքը ոչ միայն ենթարկվում է կրկնակի ստուգման, այլև գտնվում է մշտադիտարկման տակ: Այս ամենը հաշվի առնելով, կոչ ենք անում ընտրություն կատարելիս մշտապես հիշե՛լ, որ «Բարի Սամարացի» ընկերությունը հոգ է տանում ոչ միայն իր աշխատողների առողջության, արտադրանքի որակը բարձր պահելու, այլև ազգաբնակչության անվտանգության մասին և ընկերության կողմից ձեռնարկվող բոլոր միջոցառումների շնորհիվ դուք երբեք չեք վնասի ո՛չ ձեր, ո՛չ էլ ձեր ընտանիքի անդամների առողջությունը: