«Չելսին» պատրաստ է 111 միլիոն եվրո վճարել Լաուտարո Մարտինեսի համար
SportԼոնդոնի «Չելսին» «Բարսելոնայի» հետ կպայքարի Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Անգլիական ակումբը պատրաստ է վճարել 111 միլիոն եվրո գումարը, որը սահմանված է «Ինտերի» հետ 22-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագրում։
Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը «Ինտերի» հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։