Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
International newsԻրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին կորոնավիրուսի թեսթ է հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել, հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով IRIB-ին։
«Մի շարք ախտանիշների ի հայտ գալուց հետո խորհրդարանի նախագահը կորոնավիրուսի թեսթ հանձնեց։ Հաշվի առնելով դրական արդյունքը՝ տվյալ պահին նա կարանտինի մեջ է եւ բուժվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։