Սոթքում 12 տարեկան տղան ինքնասպանություն է գործել
Event of the dayԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղում 12-ամյա երեխա է ինքնասպան եղել։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը:
Նա հայտնեց, որ ոստիկանության Վարդենիսի բաժնում դեպքի վերաբերյալ հաղորդում են ստացել ապրիլի 2-ին՝ ժամը 11.15-ին, բժշկական կենտրոնից։ ԲԿ-ից հայտնել են, որ Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է կախվել:
«Սոթք գյուղի բնակիչներից մեկն օպերատիվ-քննչական խմբին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, 2007 թ.ծնված տղային տեսել է իրենց գոմի մուտքի դռան մոտ գտնվող երկաթյա ձողից հակի թելով կախված վիճակում: Հանգամանքները պարզվում են»,- ասաց Գաբրիելյանը։
Նշենք, որ Սոթքի համայնքապետ Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ դեպքի պահին երեխաները տանն են եղել, խաղացել են։
«Հայրն ու մայրը պայմանագրային զինծառայողներ են, նրանք այդ պահին եղել են աշխատավայրում։ Լավ ընտանիք է, որևէ խնդիր չի եղել։ Երեք տղա ունեն։ Մահացածն ավագ որդին էր։ Թե ինչու է երեխան ինքնասպանություն գործել, հայտնի չէ, այս պահին հստակ պատճառ չեմ կարող ասել»,– նշել է նա։