Օգնության ձեռք մեկնելը՝ Գագիկ Ծառուկյանի և նրա քաղաքական թիմի մտածելակերպն ու ապրելակերպն է
TVՕգնություն բոլոր նրանց ովքեր կարիք ունեն: Սա եղել և շարունակում է մնալ առաջնային «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար: Մեկ անգամ չէ նա հայտարարել, որ իր համար ամենակարևորը քաղաքացու բարեկեցությունն է, քանի որ դա է հզոր տնտեսություն ու բարգավաճ երկիր ունենալու միակ գրավականը: Այսօր ողջ երկիրը կագնած է հերթական փորձությունը հաղթահարելու դժվարին խնդրի առջև, և Գագիկ Ծառուկյանը ջանք չի խնայում մարդկանց օգնության ձեռք մեկնելու և երկրի առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար: Համավարակի պատճառով բազմաթիվ ընտանիքներ են հայտնվել անորոշության մեջ: Շատ ընտանիքներում առաջացել են անհաղթահարելի խնդիրներ, որոնք, սակայն, կրկին չեն վրիպում հասարակական գործչի ուշադրությունից:
«Մնա տանը» կոչը լիարժեքորեն իրականացնելու և նոր կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը զրոյացնելու նպատակով «Ծառուկյան» հիմնադրամն այս օրերին շարունակում է օգնության ձեռք մեկնել անապահով ընտանիքներին: Հիմնադրամի ջանքերով հազարավոր մարդիկ այս օրերին ստանում են առաջին անհրաժեշտության սննդամթերք, անհրաժեշտ այլ պարագաներ: Յուրաքանչյուր օր բեռնատարների շարասյունը մեկնում է մարզեր և տուն առ տուն օգնությունը հասցնում յուրաքանչյուրին: Քաղաքացու հոգսն իրենը համարող գործիչը ոչ միայն մարդկանց է ձեռք մեկնում, այլև կանգանած է իշխանությունների կողքին: Այսօր, երբ բոլորն իրենց կամքից անկախ հայտնվել են դժվար կացության մեջ Ծառուկյանը ջանք չի խնայում հնարավոր բոլոր տարբերակներով իր նպաստը բերելու համավարակի պատճառով երկրին պատուհասած խնդիրներն օր առաջ լուծելու համար:
Սա ևս մեկ անգամ ընդգծում է պետական ու հասարակական գործչի սրտացավության ու քաղաքացիական բարձր պատասխանատվության մասին: Աշխատելով աշխատանքային արտակարգ ռեժիմի պայմաններում, կուսակցության տարածքային կազմակերպությունները, ԱԺ պատգամավորները զբաղված են հասարակության խնդիրները թեթևացնելով: ԲՀԿ-ն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, մեկ բռունցք դարձած ամեն գնով փորձում է օգնել դժվար կացության մեջ հայտնված երկրին ու ժողովրդին: Սա եղել և շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած քաղաքական ողջ թիմի մտածելակերպն ու ապրելակերպը, որի շնորհիվ այսօր ևս նրանք իրենց նպաստն են բերում, որպեսզի երկիրն օր առաջ դուրս գա հերթական փորձություն դարձած կորոնավիրուսային այս մղձավանջից: