Աշխարհում COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը
International newsԱպրիլի 3-ի երեկոյի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 972 300 դեպք՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 1․1 մլն-ը, ապաքինվել է 226 600 մարդ, գրում է РБК-ն։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (277 700): Երկրորդ տեղում Իտալիան է (119 800), Իսպանիան երրորդն է (119 100), Գերմանիան (91 100), Չինաստանը վարակվածների թվով արդեն հինգերորդ տեղում են (82 500): Չինաստանում ապաքինվել է 76 900 մարդ։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 58 929 մարդ՝ ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի: Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում՝ 14 681: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակից մահացել է ավելի քան 50 300 մարդ: