Չինաստանում հարգել են կորոնավիրուսի զոհերի հիշատակը. Xinhua
International newsՇաբաթ օրը` ապրիլի 4-ին, Չինաստանում հարգել են Sars-CoV-2 կորոնավիրուսի զոհերի հիշատակը: Ամբողջ երկրում երեք րոպե լռություն էր հայտարարվել: Բացի այդ, զոհերին պատվել են ավտոմեքենաների և նավերի ազդանշաններով, հայտնում է Xinhua-ն:
Շաբաթ Սի Սզինպինը, Չինաստանի մի շարք այլ ղեկավարների հետ միասին, ներկա է գտնվել կորոնավիրուսի դեմ պայքարում զոհվածների եւ այս հիվանդությունից մահացածների ազգային սգո արարողությանը:
Ազգային դրոշները, այդ թվում նաեւ ամբողջ աշխարհում Չինաստանի դեսպանատների վրա, իջեցվել են: «Սա հիշողություն է` ի պատիվ նահատակների եւ մեր հայրենակիցների, ովքեր զոհվել են համաճարակի դեմ պայքարում»,- հայտարարել են Չինաստանի Պետական խորհրդում:
Միեւնույն ժամանակ, որոշում է կայացվել հրաժարվել սգո խոշոր միջոցառումներից, օրինակ` մահացածների գերեզմաններ զանգվածային այցելություններից: Դա արվել է Sars-CoV-2-ի նոր բռնկումից խուսափելու նպատակով: