Մոսկվայում կառուցվող վարակաբանական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել
International newsՄոսկվայի Վորոնովսկոյե բնակավայրում վարակաբանական հիվանդանոցի կառուցման ժամանակ հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է Mash թելեգրամյան ալիքը:
Ներկայացված տվյալների համաձայն այրվել է շինհրապարակում գտնվող մի քանի վրան, աշխատողներից մեկը հրդեհի հետևանքով մահացել է:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայողները, հրդեհի պատճառները պարզվում են:
Հիվանդանոցի կառուցումը սկսվել է մարտի 12-ին` կապված կորոնավիրուսի տարածման հետ: 43 հա տարածք զբաղեցնող հիվանդանոցում պետք է լինեին մի քանի բաժանմունքներ՝ բուժական, վերակենդանացման և ծառայողական, նախատեսվում էր կառուցել նաև բժիշկների հանրակացարան: Ծրագրվում էր նաև բժշկական կենտրոնի շուրջ 15 կիլոմետրանոց ավտոճանապարհ կառուցել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։