Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է Չինաստանի վերականգնման հուսադրող նախանշանների մասին
International newsԱրժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է սահմանափակումների, սակայն նաեւ վերականգնման հուսադրող նախանշանների մասին Չինաստանում՝ առաջին երկրում, որը տուժել է COVID-19 պանդեմիայի հետեւանքով, սակայն չի բացառել պանդեմիայի վերականգնումը Չինաստանում։
ԱՄՀ-ի առաջատար տնտեսագետները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված պանդեմիան տարել է աշխարհը դեպի անկում, որն ավելի ծանր կլինի, քան համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր, եւ կոչ արել գլոբալ, համակարգված պատասխան միջոցներ ձեռնարկել առողջապահության եւ տնտեսական քաղաքականության ոլորտում։ «Տնտեսական վնասն աճում է բոլոր երկրներում՝ պայմանավորված նոր վարակվածների կտրուկ աճով եւ կառավարությունների կողմից սահմանված կանխարգելիչ գործողություններով»,-գրում են ԱՄՀ-ի փորձագետները։