Ասված է, արված է.անվճար դիմակներ՝ հայ ընտանիքի կողմից
International newskubnews.ru-ն «Կարանտինը պատճառ չէ անգործության համար. Սոչիում Բարսեղյանների ընտանիքը դիմակներ է կարում և անվճար բաժանում քաղաքացիներին» վերնագրով հոդվածում գրում է, որ դիմակների կարման գործընթացին, որը կազմված է մի քանի փուլերից, մասնակցում է չորս անձ՝ Գեորգի Բարսեղյանը, նրա ծնողները՝ Հասմիկ Լևոնովնան և Համլետ Գրգորևիչը, ու զարմուհին՝ Լուսինեն։
Իրենց կարի արտադրամասը Բարսեղյանների ընտանիքը կազմակերպել է իրենց փոքրիկ տանը։ Ննջարանում պատրաստում են ապագա դիմակների հատվածները, իսկ հյուրասենյակում կարում են և արդուկում պատրաստի արտադրանքը։
Միջին հաշվով մեկ դիմակի ստեղծման վրա ծախսվում է 15-20 րոպե, և օրական կարվում է մոտ 200 դիմակ։ Դիմակները տրվում են կամավորներին, որոնք էլ այն բաժանում են կարիքավորներին։
Ընտանեկան այս արտադրամասը ստեղծելու գաղափարը տվել է Հասմիկ տատիկը։ Գեորգի Բարսեղյանի խոսքերով, երբ վիրուսի պատճառով բոլորը մնացել են տանը անգործ, մի անգամ հեռուստացույցով տեսել են, թե ինչպես են Հայաստանում մարդիկ, կարանտինի ժամանակ մնալով տանը, սկսել դիմակներ կարել, և մայրը ասել է, որ իրենք ևս պետք է փորձեն նույնը անել, կարանտինը երկար է տևելու, և պետք է բարի գործ անել։
Ասված է, արված է։ Քաղաքային իշխանությունները տրամադրել են հումք և բժշկական դիմակի մեկ օրինակ, որը ուսումնասիրելուց հետո ընտանիքը սկսել է դիմակներ կարել։ Նշենք նաև, որ նրանք կարում են նաև ռուսական և հայկական եռագույններով դիմակներ։