Իտալիան պետք է պահպանի մեկուսացման խիստ ռեժիմը. Վարչապետ
International newsԻտալիան պետք է պահպանի մեկուսացման խիստ ռեժիմը COVID-19-ի համաճարակը հաղթահարելու համար՝ մերժելով գործարանները կրկին բացելու մասին ձեռնարկությունների կոչերը: Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, հաղորդում է Reuters-ը:
«Գիտնականները խորհուրդ են տալիս մեզ առհասարակ չմեղմել սահմանափակումները»,-գերմանական Bild թերթին ասել է Կոնտեն: Նա նաեւ ասել է, որ վստահ է, որ եթե իտալացիները հարգեն կառավարության ձեռնարկած միջոցները, նոր վարակվածների եւ մահվան դեպքերի մասին տվյալները կբարելավվեն:
Չորեքշաբթի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ կորոնավիրուսով առավելապես խոցված Իտալիայում մահվան դեպքերի թիվը նվազել է՝ ի տարբերություն նախորդ օրվա տվյալների: