Ընդլայնվել է օգնության տրամադրման աշխարհագրությունը
TVԹեև նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները սահմանափակել են մարզերի բնակիչների տեղաշարժի հնարավորությունները, սակայն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է լայն թափով օգնության ձեռք մեկնելու իր քաղաքականությունը:
Այս անգամ հերթը Գեղարքունիքի մարզինն էր: Հիմնադրամի կողմից առաջին անհրաժեշտության ապրանքներ և սննդամթերք է տրամադրվել Վարդենիսի և հարակից 12 բնակավայրերի, Մարտունու և հարակից 9 բնակավայրերի սոցիալապես անապահով բնակիչներին:
Հայտնի է, որ այս տարածաշրջանի շատ ընտանիքների հիմնական ապրուստը արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքների անդամների կողմից ուղարկվող գումարներից է գոյանում: Իրավիճակով պայմանավորված, սակայն, մարդիկ չեն կարողանում մեկնել երկրից: Ստիպված մնացել են տանը և այդ պատճառով հայտնվել են անելանելի իրավիճակում: