Yerevan, 23.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մի բան պիտի ասեմ, ինչի մասին խոսում եմ առհասարակ առաջին անգամ…». Իննա Խոջամիրյան

Lifestyle

Սեր-հասարակական կարծիք-բարքեր-կարծրատիպեր. թեմաներ, որոնք հայաստանյան իրականաության մեջ չեն կորցնում ակտուալությունն ու թեմաներ, որոնք արծարծվում են «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում…

Գլխավոր հերոսուհուն մարմնավորող Իննա Խոջամիրյանը ArenaNews.am կայքի հետ զրույցում որոշ մասնրամասներ է պատմել նկարահանումների ընթացքից, խաղընկերների հետ աշխատելու, նոր կերպարին հարմարվելու և այլնի մասին…

-Իննա, Ձեր նախորդ հարցազրույցներում կիսվել էիք այն մտահագությամբ, որ անհրաժեշտ է կարճ ժամկետներում հեռանալ Էլենի կերպարից, հասկանալ, նոր որակներ տալ Մանեին ու ներկայանալ: Հիմա, երբ արդեն քիչ թե շատ ացնել է, ինչքանո՞վ եք հարմարվել նոր կերպարին:

-Էլենից պոկվելու վրա դեռ աշխատում եմ.. Խաղարկային շտամպեր կան, որոնք դեռևս շտկման կարիք ունեն։ Մանեի կաղապարը ստեղծել եմ արդեն. ավելի կոշտ ու ընդգծված բնավորություն են տվել, որն Էլենը չուներ…

Պարադոքս մի բան պիտի ասեմ, ինչի մասին խոսում եմ առհասարակ առաջին անգամ։ Երբ դեռ հուլիսին՝ «Էլենի օրագրին» զուգահեռ սկսեցինք «Երկուսով» հեռուստասերիալը՝ մոտ 2 սերիա նկարելուց հետո, մի անգամ նկարահանման հրապարակում ազատ ժամանակ ունեի, սկսեցի մտովի վերլուծել Մանեին, ու պարզ հիշում եմ, բարձրաձայն ինքս ինձ ասեցի,- «Եթե ինձ հրաշքով հնարավորություն տրվեր ևս մեկ անգամ վերսկսելու այս ամենը՝ լրիվ ուրիշ Մանե կթրծեի, չեմ հավանում այն, ինչ հիմա եմ ստացել»…

1 ամիս անց որոշվեց դադարեցնել նկարահանումներն ու վերսկսել հեռուստասերիալը…Միշտ վախեցել եմ նույնիսկ մեկնաբանություն տալ այդ իրադարձությանը… Խոսքն ուժ ունի, թեկուզ ամենաանհավանական, օդում կախված խոսքը փաստորեն։ Մանեին սիրել եմ, իհարկե ամեն բան դեռ ակտիվ գործընթացի մեջ է, դեռ ձուլվում ենք իրար, դեռ նոր հատկանիշներ եմ տալիս, որոշները թուլացնում…

Էլենից շատ եմ խոսել, որովհետև 2 տարի ապրել եմ Էլենի հետ, Էլենով՝ ամեն օր։ Դա տրամաբանական է, որ ուժեղ ռեֆլեքսիվ կապ է առաջանում։ Իրականում ոչ թե սիրահարվել եմ Էլենին, այլ մեծ պատասխանատվություն ունեմ Մանեի հանդեպ, ու պիտի կարողանամ 2 տարբեր հերոսուհիներ ստանալ. հանդիսատեսն այլևս Էլեն չպիտի տեսնի….Մանեին արդեն սկսել եմ սիրել, կապվել եմ, շատ -շատ եմ մտածում ու աշխատում այդ ուղղությամբ:

-Նկարահանման ընթացքից ու խաղընկերներից կխնդրեմ պատմեք ՝ ի մասնավորի Ձեր հիմնական խաղընկերոջ՝ Զիրոյանի մասին. դերասան, որ ներկայանալով հիմնականում հումորային ձևաչափում, այսօր իրեն փորձում է դրամայում: Իր հետ աշխատելը հե՞շտ ստացվեց:

-Շատ խիտ գրաֆիկով ենք աշխատում։ Հեռուստադիտողի դատին հանձնելու նյութ շատ-շատ կա, պիտի հասցնենք քանակ ու որակ տալ միաժամանակ…Գիշեր ցերեկ աշխատում ենք։ Այնքան ենք իրար հարմարվել՝ անձնակազմում մարդիկ կան, մի օր նույնիսկ չեմ տեսնում, կիսատության զգացում եմ ունենում)) Զիրոյանի հետ աշխատանքային ալյանսը հեշտ չենք ձևավորել ինչ խոսք, նույնիսկ մտածել եմ «ինչ մեծ փորձություն է ինձ սպասվում էս տղայի հետ, ինչի էսպես ստացվեց»)))) դա սկզբում էր…

Հիմա ինչպես ձուկը ջրում աշխատում ենք. հուզական ուժեղ ազդակ-ռեակցիա և օրգանիկա կա։ Ես չեմ, որ պիտի վերջնական գնահատական տամ, բայց ըստ իս՝ Զիրոյանը դրամայի ժանրում հաջողել է նույնչափ, ինչքան հումորի…

-Սերիալի թեմատիկայի մասին խոսենք՝ ինչքանով է ըստ Ձեզ այն ակտուալ:

-Շատուշատ կարծիքներ եմ լսել, որոնք առնչվում էին այս թեմայի ծեծված ու ծամծմված լինելուն։ Ավանդույթը, որն իր ձևն ու սահմանները լղոզել է, այնուամենայնիվ, երբեք չի կարող ծեծված լինել։

Սերունդների բախման հարց կա էստեղ, նոր սերունդը կոտրել է կարծրատիպերը, համենայն դեպս հապշտապ փորձում է կոտրել, իսկ մեր ծնողների և ավելի մեծ սերունդը ավանդույթի կողմն են։ Սա իրականում ակտուալ ու մեծ խնդիր է , ու դեռ երկար կլինի…

-Կարճ ժամկետներում այս սերիալն էլ կարծես կրկնում է նախորդի հաջողությունը. իսկ ո՞վ է այս անգամ սերիալի հիմնական լսարանը:

-Էլենի օրագիրը հանրության մեջ շատ մեծ ալիք բարձրացրեց. դա անհերքելի փաստ է։ Այն վստահորեն տպվեց պատմության մեջ։ «Երկուսով» հեռուստասերիալը, եթե ճիշտ եմ նկատել, տարիքային ռանգ է փոխել. մեզ այժմ դիտում է համեմատաբար ավելի մեծ, հասուն լսարանը։ Սերիալը նոր է հունի մեջ մտնում, մի ամիս անց նոր կարող ենք գնահատել իրավիճակը..)

Մանրամասներն՝ այստեղ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia