Ցանկացած պահի կարող ենք ունենալ վարակի նոր բռնկում․ Նիկոլ Փաշինյան
SocietyԱռաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքը ընդհանրապես կարգելվի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին, որ ըմբռնումով մոտենան, քանի որ այս որոշումները կայացվում են հանուն մարդու և քաղաքացու, ոչ թե ի հեճուկս նրանց իրավունքների:
«Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքը ընդհանրապես կարգելվի, որովհետև այն ամենամեծ ռիսկայնությունն ունի վարակի տարածման առումով: Պարետատունը կսահմանի այն դեպքերը, երբ տեղաշարժը կթույլատրվի: Շարունակվելու են տեղաշարժվելու սահմանափակումները, ցանկացած պահի կարող ենք ունենալ վարակի նոր բռնկում»,- ասաց նա: