Ավտովթար Երեւանում «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ․ կա 6 տուժած (ֆոտո)
SocietyԵրեւանում այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Haise-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին՝ կոտրելով դրանք: Ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում և Թալինի հիվանդանոցից հիվանդ էին տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածների մեջ է շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկը, հիվանդանոց տեղափոխվող հիվանդը, ևս 1 հոգի, իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։