Համայնքի բնակչությունը շոկի մեջ է․ կախված հայտնաբերված պայմանագրային զինծառայողը Այգավանից էր
Event of the day32-ամյա պայմանագրային զինծառայողը, որի դին ծառից կախված էին հայտնաբերել ապրիլի 11-ին, Արարատի մարզի Այգավան համայնքից է։ Համայնքապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ նրան կախված է հայտնաբերել հարազատ եղբայրը, թե ընտանիքը, թե համագյուղացիները զարմացած են տեղի ունեցածից։
«Եղբայրը ամուսնացած է, քույրը՝ ամուսնացած, աշխատող, ստեղծող, շատ լավ ընտանիք են, հողագործությամբ են զբաղվում։ Համայնքի բնակչությունը շոկի մեջ է»,- նշեց համայնքապետարանի աշխատակիցը։
Զինծառայողը ամուսնացած չէր։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 11-ին Այգավան գյուղից դեպի Եղեգնավան գյուղ տանող ճանապարհին ծառից երկաթյա մալուխով կախված է հայտնաբերվել 32-ամյա Ռաֆիկ Ա.-ի դին: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Տղամարդը ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: