Բրյուսելում անկարգություններ են տեղի ունեցել կարանտինի ժամանակ դեռահասի մահվան պատճառով․ De Telegraaf
International newsԲրյուսելում բերման է ենթարկվել Անդերլեխթ համայնքում զանգվածային անկարգությունների 43 մասնակից, գրում է De Telegraaf-ը։
Մարդիկ դուրս էին եկել փողոց 19-ամյա երիտասարդ տղամարդու մահից հետո, որը փորձում էր խուսափել ոստիկանությունից, հաղորդում է Forbes-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, երբ երկու երիտասարդ տղամարդ երթեւեկում էին սկուտերներով համայնքի կենտրոնում։ Ըստ կորոնավիրուսի հետեւանքով Բելգիայում գործող սահմանափակումների՝ ներկայում թույլատրվում է սկուտեր օգտագործել միայն տնից աշխատանքի եւ հետադարձ ուղղությամբ գնալու համար։ Կանոնների խախտումը ենթադրում է 250 եվրոյի չափով տուգանք, գրում է NU.nl-ը։ Երիտասարդները գրավել էին ոստիկանության պարեկային ծառայության ուշադրությունը, որը որոշել էր ստուգել նրանց փաստաթղթերը։ 19-ամյա պատանին փորձել էր փախուստի դիմել, սակայն հետապնդման ժամանակ մխրճվել էր ոստիկանության մեքենայի մեջ եւ տեղում մահացել։