ՈՒՂԻՂ. Կառավարության արտահերթ նիստը. քննարկվում է արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցը
TVԱյսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որի օրակարգում է նաեւ արտակարգ դրությունը երկարաձգելու հարցն է:
Կառավարության նիստի օրակարգում ընդամենը երկու հարց է.
- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը հաստատելու մասին,
- ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ելնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ խնդրում ենք ձեզ, մինչև Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ռեժիմի ավարտը, ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից։
Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության նիստերն առցանց ռեժիմով հեռարձակվում են ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով: Միաժամանակ, տեսանյութերը և լուսանկարներն օպերատիվ կերպով տեղադրվում են ftp://ftp.gov.am/ hարթակում»: