Կորոնավիրուսը շարունակեւմ է հարձակվել, եւ դրանից ազատվելու միակ միջոցը պատվաստանյութն է. ԱՀԿ
LifestyleՄարդկությունը կշարունակի տուժել կորոնավիրուսի հետեւանքով, մինչեւ չստեղծվի այդ վիրուսի դեմ պատվաստանյութը: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՀԿ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն:
Ներկայումս ԱՄՆ-ում եւ Եվրոպայում նկատվում են կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման արագ դանդաղման նշաններ: Սակայն քանի որ COVID-19-ը շարունակում է փոթորկվել մյուս երկրներում, մինչեւ կարանտինային միջոցառումների մեղմումը, ամբողջ աշխարհում անհրաժեշտ է ենթակառուցվածք ստեղծել, որն անհրաժեշտ է COVID-19-ի պարբերական բռնկումների դեմ պայքարի համար:
Մասնագետները վստահ չէն, որ կորոնավիրուսն իրեն կպահի այնպես, ինչպես գրիպի վիրուսն ու ՍՇՎ-ն եւ կդրսեւորի սեզոնայնություն, ուստի մինչեւ չստեղծվի պատվաստանյութը, նոր կորոնավիրուսն, ամենայն հավանականությամբ, կշարունակի համաճարակներ առաջացնել:
Հիշեցնենք, որ ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 114 272-ի, վարակված է արդեն 1 853 619 մարդ, ապաքինվել է 427 806-ը: ԱՄՆ-ն արդեն առաջին տեղում է թե՛ վարակման, թե՛ մահվան դեպքերի թվով. վերջին տվյալներով՝ Նահանգներում արդեն վարակվել է 560 433 մարդ, իսկ 22 115-ը մահացել է: