«Ես սիրում եմ քեզ». Dior-ը հայերենով աջակցում է համաճարակի դեմ համընդհանուր պայքարին
International newsՀամաշխարհային հայտնի դիզայներական ապրանքանիշները Vogue-Italia ամսագրի էջերում կորոնավիրուսի դեմ պայքարում ներկայացրել են նորաձևության էսքիզներ՝ ի պաշտպանություն Իտալիայի և ողջ աշխարհի։ Dior ֆրանսիական նորաձևության ապրանքանիշը ներկայացրել է հագուստի ուրվագիծ, որը ցույց է տալիս «Ես սիրում եմ քեզ» մակագրությունը աշխարհի տարբեր լեզուներով: Հագուստի վրա սիրո հայերեն խոստովանություն նույնպես կա՝ «Սիրում եմ քեզ»։ «Սերը համընդհանուր է, ինչպես այն բոլոր լեզուները, որոնցով խոսում են Dior- ում։ Այժմ մենք հատկապես պետք է հիշենք, որ մենք բոլորս մեկ աշխարհին ենք պատկանում», - ասում է ընկերության ստեղծարար տնօրեն Մարիա Գրազիա Կուրին:
Ավելի վաղ Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի արձանը, որպես համերաշխություն, լուսավորվել էր կորոնավիրուսով տուժած երկրների դրոշներով՝ ներառյալ Հայաստանի դրոշը: