«Ժողովուրդ»․ Իջևանում ՊՆ ծառայողները գողացել են աղքատների համար նախատեսված օգնությունը
Analysis«Ապրիլի 14-ին ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը համացանցում հայտարարություն տեղադրեց․ «Իրականացնում ենք սոցիալական աջակցություն` մոտ 1100 անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջևանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ»: Պարզվում է` դպրոցի այդ սննդամթերքը գրավել է ՀՀ ՊՆ աշխատակիցների ուշադրությունը, որոնք գիշերով որոշել են թալանել աղքատների համար նախատեսված պարկերը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 14-ի գիշերը Իջևան քաղաքի 4-րդ դպրոցի պահակ Կարեն Մկրտումյանը ահազանգել է ոստիկաններին` հայտնելով, որ դպրոցում օգնության պաշարներ կան և ինչ-որ մարդիկ հարձակվել են իր վրա և հանել ապրանքի մի մասը շենքից:
Ավելի ուշ պարզվել է, որ ՊՆ ծառայող Գեղամ Սարուխանյանը և Գարիկ Պետրոսյանը և ևս մեկ ՊՆ ծառայող Էրիկ Մելիքսեթյանն են եղել գողության հեղինակները, որոնք բերման են ենթարկվել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։