Տղամարդը կորոնավիրուսի պատճառով կորցրել է աշխատանքը եւ դարձել է միլիոնատեր
International newsԿորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխատանքից ազատված ավստրալիական Ադելաիդա քաղաքի բնակիչը ապրիլի 12-ին վիճակախաղով մի քանի միլիոն ավստրալիական դոլար է շահել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Daily Star-ին։
Անհայտ մնալ ցանկացած տղամարդն առաջիկա 20 տարվա ընթացքում ամեն ամիս կստանա 20 հազար ավստրալիական դոլար։ Շահած ընդհանուր գումարը կազմել է 5 մլն ավստրալիական դոլար։
Վիճակախաղի շահողը պատմել է, որ վերջերս իրենք երեխա են ունեցել եւ հիմա կնոջ հետ որոշել են շահած գումարով տուն գնել։
Տղամարդը նշել է, որ շահումն իր ընտանիքը կապահովի ողջ կյանքի ընթացքում։ «Ես սթրեսի մեջ էի աշխատանքս կորցնելու պատճառով, բայց հիմա ես այնքան երջանիկ եմ։ Շահումը մեզ պարգեւեց բացարձակ ֆինանսական ազատություն»,- ասել է նա։