Էրեբունու տներից մեկում հայտնաբերվել է 62-ամյա տղամարդու դի. հարուցվել է քրգործ՝ սպանության հատկանիշներով
Society2020թ. ապրիլի 16-ին՝ ժամը 16:40-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ 2020թ. ապրիլի 14-ից մինչեւ ապրիլի 16-ը՝ ժամը 16:40-ը, բացակայել է Երեւան քաղաքի Սոֆիայի փողոցում գտնվող իր տանից եւ վերադառնալով՝ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է 62-ամյա հոր դին՝ բռնության հետքերով:
Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի լրատվության ծառայությունից։
Կատարվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: