Վրաստանում կորոնավիրուսն այնպես չի արտահայտվում, ինչպես այլ երկրներում. մասնագետ
International newsԴեռ չուսումնասիրված գործոնների պատճառով կորոնավիրուսը Վրաստանում ավելի դանդաղ է տարածվում, քան եվրոպական շատ երկրներում: Նման կարծիք է հայտնել Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն, վերակենդանաբան Լեւան Ռաթիանին, փոխանցում է newsgeorgia.ge-ն:
«Ես շատ ուրախ եմ, եւ մենք դրա մասին շուտով կգրենք: Մեր իմունային համակարգն այս վիրուսին այլ կերպ է արձագանքում: Այսինքն, արագ հակամարմինները, որոնք արտադրվում են մարմնում, այս բնակչության մոտ բավականին գործուն են, քան այլոց մոտ: Հակառակ դեպքում այստեղ համաճարակի այլ սցենար կլիներ, ինչպես` եվրոպական այլ երկրներում: Թե ինչն է մեզ պաշտպանում, մենք դեռ չգիտենք»,- պատմել է Ռաթիանին «Մթավարի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Այն, որ այս վիրուսն այստեղ այլ կերպ է արտահայտվում, քան այլ երկրներում, կարող է մի քանի պատճառ ունենալ, այդ թվում` աշխարհագրական, քանի որ մենք հարմարեցված ենք տարբեր պայմանների... Ես մի քանի տարի աշխատել եմ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում, եւ 80 տոկոս դեպքերում մեր գենետիկան կախված է մակերիկամից, այլ կերպ ասած` մենք ոչ թե «հանգիստ» ենք, այլ` «ակտիվ»: Այս փուլում, երբ մենք գագաթնակետին ենք հասնում, մեզ մոտ պետք է շատ վարակվածներ լինեին, սակայն, բարեբախտաբար, մինչ այժմ մեծ թվով դեպքեր չկան, եւ հուսով եմ, որ սա կշարունակվի: Կա մի գործոն, որի մասին մենք դեռ չգիտենք», - հավելել է փորձագետը:
Նրա խոսքով` իր դերը կարող է խաղալ կլինիկայում հայտնաբերված վիրուսին արձագանքելու առանձնահատկությունը, որը բնորոշ է Վրաստանի բնակիչները:
«Վիրուսը մտնում է օրգանիզմի մեջ, ապա` թոքերը, այնտեղ նա սպիտակուցի է հանդիպում, այս սպիտակուցի շնորհիվ այն «նստում է» ռեցեպտորի վրա, եւ սկսվում է վերարտադրությունը: Եվ, հավանաբար, Վրաստանում բնակչության շրջանում այս ռեցեպտորի դեֆիցիտի պատճառով սպիտակուցի դեֆիցիտ կա օրգանիզմում»,- պարզաբանել է Ռաթիանի:
Ըստ վերջին տեղեկությունների` նոր կորոնավիրուսը, ներթափանցելով օրգանիզմ, խոցում է «արյան շրջանառության համակարգի բոլոր երեք տեսակները` բջջային, կոագուլյացիոն եւ իմունային, այդ թվում նաեւ` լոյկոցիտները»: Ընդ որում, վրացի մասնագետները նշել են, որ իրենց բնակչության շրջանում «ծանր դեպքերն ուղղակիորեն կապված են էոզինոֆիլների դեֆիցիտի հետ»:
Մասնագետի խոսքով` այսօր շատ հետազոտողներ հայտնում են, որ տարբեր երկրներում հիվանդները տարբեր կերպ են արձագանքում նոր կորոնավիրուսին: Մի վարկածի համաձայն` եվրոպական որոշ երկրներում բարձր մահացությունը կարող է կապված լինել 50 տարեկանից բարձր հիվանդների մոտ սրտի անբավարարության բուժման համար անգիոթենզինվերածվող ֆերմենտային (ԱՎՖ) ինհիբիտատորների օգտագործման պրակտիկայի հետ:
«Պարզվել է, որ այս վիրուսն այդ ռեցեպտորի ստացողն է: Եվ վարկածներից մեկը, թե ինչու է նրանց մոտ ծանր հիվանդներն ու մահացության դեպքերն այդքան շատ, ԱՎՖ արգելափակումներ պարունակող դեղամիջոցների ընդունումն է, այսինքն` սրտի անբավարարության համար դեղամիջոցների»,- ասել է Ռաթիանին: