Yerevan, 29.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գործադիրը հաստատեց հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը. Այն վերաբերում է ուսանողներին

TV

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23- նիստում որոշում կայացրեց հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը:

Այն ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ով նշեց, որ 14-րդ  միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած դժվարությունների հաղթահարման համար օժանդակել ՀՀ բարձրագույն եւ հետբուհական /կլինիկական օրդինատուրա/ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհերի) սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի:

Միջոցառման շահառու են հանդիսանում.

  1. Որոշմանը կից հավելվածում ընդգրկված 21 բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավել տոկոս,
  2. սույն հավելվածի ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայիբոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավել տոկոս,
  3. պետական եւ պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի առկա եւ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները /ուսանողական վարկերի մասով/։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ավարտական կուրսերի սովորողներին հատկացվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով,

մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին (ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու պարագայում)՝

ա. մագիստրատուրան կամ կլինիկական օրդինատուրան ավարտելու դեպքում,

բ.բակալավրիատի ուսանողի դեպքում՝ մագիստրատուրայում ուսումնառությունը չշարունակելու կամ անվճար ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու պարագայում։

Ընդ որում, այն սովորողները, որոնք մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը կարող են հրաժարվել սույն աջակցությունից, իսկ ուսանողական վարկի միջոցով վարձը վճարված լինելու դեպքում աջակցությունն ուղղվում է վարկի մարմանը (սպասարկմանը),

մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել մագիստրատուրայի ուսման վարձի դիմաց կատարված վճարում՝ վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու դեպքում։

Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված սովորողներին հատկացվում է փոխհատուցում 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով,

մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել հաջորդ կիսմյակ(ներ)ի ուսման վարձի դիմաց կատարված վճարում։

Սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերում նշված սովորողներին 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար հովանավոր կազմակերպությունների կողմից հատկացված գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի եւ համապատասխան կազմակերպությունների միջեւ փոխադարձ համաձայնությամբ։

 Սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված սովորողները ներառվում են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշմամբ հավանության արժանացած ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագովպետության կողմից սուբսիդավորվողծրագրում՝ վարկերի տրամադրման նոր պայմաններով։ Այն սովորողներին, որոնց՝

 հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 եւ ավել տոկոս, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի  0 տոկոս։

հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, նոր տրամադրվող ուսամնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։

հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 եւ ավել տոկոս եւ մինչեւ սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել են պետության կողմից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս ։

հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է եւ մինչեւ սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել է պետության կողմից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։

7.Սույնհավելվածի 6-րդ կետով նախատեսված տոկոսադրույքները կիրառելու ժամանակահատվածում չեն  գործելու Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետով նախատեսված վարկերիտոկոսադրույքներիսուբսիդավորմանպայմանները:

ՑԱՆԿ

Բարձրագույն եւ հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների

1. «Երեւանիպետականհամալսարան» հիմնադրամ

2.  «Հայաստանիազգայինպոլիտեխնիկականհամալսարան» հիմնադրամ

3.«Երեւանի Մ. Հերացուանվանպետականբժշկականհամալսարան» հիմնադրամ

4. «Վանաձորի Հ. Թումանյանիանվանպետականհամալսարան» հիմնադրամ

5. «Հայաստանիազգայինագրարայինհամալսարան» հիմնադրամ

6.«Ճարտարապետության եւ շինարարությանՀայաստանիազգայինհամալսարան» հիմնադրամ

7. «Հայաստանիպետականտնտեսագիտականհամալսարան» ՊՈԱԿ

8. «ԵրեւանիԿոմիտասիանվանպետականկոնսերվատորիա» ՊՈԱԿ

9. «Խ. Աբովյանիանվանհայկականպետականմանկավարժականհամալսարան» հիմնադրամ

10. «Երեւանի Վ. Բրյուսովիանվանպետականհամալսարան» հիմնադրամ

11. «Շիրակի Մ. Մալբանդյանիանվանպետականհամալսարան» հիմնադրամ

12. «Հայաստանիգեղարվեստիպետականակադեմիա» հիմնադրամ

13. «Երեւանիթատրոնի եւ կինոյիպետականինստիտուտ» ՊՈԱԿ

14. «Հայաստանիֆիզիկականկուլտուրայի եւ սպորտիպետականինստիտուտ» հիմնադրամ

15. «Գորիսիպետականհամալսարան» ՊՈԱԿ

16. «Գավառիպետականհամալսարան» հիմնադրամ

17.«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ

18.«ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ

19. «ՀՀոստիկանությանկրթահամալիր» ՊՈԱԿ

20. «Ճգնաժամայինկառավարմանպետականակադեմիա» ՊՈԱԿ

21. «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ

IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank