Անհրաժեշտ է երրորդ անգամ երկարաձգել ինքնամեկուսացման ռեժիմը․ համաճարակաբան․ Ռիա նովոստի
International newsՈրոշ երկրներ այժմ անցել են կորոնավիրուսի ինկուբացիոն երկու ժամանակահատված, միայն երրորդ ժամանակահատվածից հետո հնարավոր կլինի խոսել նորմալ կյանքի վերադառնալու մասին, ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
«Այսօր մենք գտնվում ենք խիստ սահմանափակիչ միջոցառումների փուլում, ընդամենը երկու ինկուբացիոն ժամանակահատվածը քիչ է այս հիվանդության համար, պետք է ներմուծել երրորդը, որպեսզի վստահ լինենք, որ մենք կհաղթահարենք այս ամենն առանց հետդարձի կետ», - ասել է Պոպովան Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Պոպովայի՝ առնվազն երրորդ ինկուբացիոն ժամանակահատվածում բոլոր այն միջոցները, որոնք նախատեսված են, պետք է շատ հստակ պահպանվեն:
«Այդ դեպքում մենք վստահ կլինենք, որ այս դինամիկան մեզ թույլ կտա պահպանել իրավիճակը և աստիճանաբար վերադառնալ այն կենսապայմաններին, որոնց մենք սովորել ենք», - ավելացրել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը: