32-ամյա տղամարդը, բժշկական դիմակ ու ձեռնոց հագած, փախել է Նուբարաշենի հոգեբուժարանից
Event of the dayԱպրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Նշվում է, որ նա ժամեր անց Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակիցների կողմից բռնվել է Նուբարաշենի խճուղում, և նրան հազիվ են հոգեբուժարանի ծառայողները ճանաչել, քանի որ եղել է բժշկական դիմակով և անվտանգության ձեռնոցներով:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: