Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում մեկ տարի մենք այս ճգնաժամի մեջ ենք լինելու. Փաշինյան
EconomicsՀիմա ո՞վ կարող է ասել, թե որքան է տեւելու կորոնավիրուսի այս ճգնաժամը. ես օրինակ, կարող եմ ասել, որ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում մեկ տարի, մինչեւ մյուս տարվա մարտ մենք այս ճգնաժամի մեջ ենք լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ վճարների հետ կապված խնդրին:
«Հետեւաբար, եթե ասենք, որ ամբողջ ճգնաժամի ընթացքում մարդիկ կարող են կոմունալները չվճարել, դա նշանակում է ասենք, որ երկրում հոսանք չի լինելու.,-ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց, որ հակաժգնաժամային 11-րդ եւ 12-րդ միջոցառումների շահառուների հոսանքն ու գազը չի անջատվել, խոսքը 300 հազար բաժանորդների մասին է: «Ամբողջ խնդիրն այն է, որ իրական կարիք ունեցողներին մենք չենք կարողացել տեղորոշել: Մենք ենթադրում ենք, որ այն 4300 բաժանորդների առնվազն մի մասը, որոնց հոսանքն անջատել ենք, կարիքավորներ են: Մենք պետք է գտնենք նրանց եւ նրանց կարիքները հոգանք:
Մեր նպատակն է, որ այն մարդիկ, որոնք իսկապես ունեն սոցիալական պրոբլեմ, օգնենք նրանց վճարելու իրենց վարձերը, իսկ նրանք, որոնք ունեն հնարավորություն վճարելու, իրենց չօգնենք»:
Ինչ վերաբերում է պնդումներին, որ կռավարությունը խոստացել էր, որ արտակարգ դրության ընթացքում անջատումներ չեն լինելու, իսկ հիմա իր խոսքը չի պահում, վարչապետն ասաց. «Եթե մեր հայտարարածը 100 տոկոսով իրականություն չի դարձել, դա էլ համարեք մեր պատասխանատվությունը: Ուրեմն էդքանով մենք վատ իշխանություն ենք, էդ ինֆորմացիան ընդունեք ի գիտություն՝ ձեր հետագա գործողությունների համար:
Ես մի տարի եմ ասում, կարող է ավելի երկար տեւի ճգնաժամը: Ճգնաժամը հենց նրանով է ճգնաժամ, որ բոլորս տուժելու են՝ երկիրը, կառավարությունը, քաղաքական վստահելիությունը: Ճգնաժամը ամեն հաջորդ պահին նոր մարտահրավերներ է դենում եւ մենք պետք է դրանք լուծենք»: