Ռեկորդային վատ թիվ ենք ունեցել. դեռ 5-6 օր կկարողանանք էս տեմպով ձգել, հետո կանցնենք մյուս սեցենարին. Թորոսյան
TVԵրեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել. 134 նոր դեպք: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հավելեց, որ ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2066-ին, բուժվել է 29 քաղաքացի: Այս պահին բուժվում է 1103 է:
«Դժբախտաբար ունեցել ենք երկու մահվան դեպք, մահվան դեպքերի թիվը հասել է 32-ի: Արհեստական շնչառական սարքերի վրա ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է 17, ծանր վիճակում է 59 պացիենտ:
Իրադարձությունների այս սցենարի դեպքում՝ մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ կամ շատ թեթեւ վիճակում գտնվող քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ կփորձեն ձգել այդ օրը, քանի որ դա բերելու է հիվանդության հետագա տարածման. «Ենթադրում եմ, որ դեռ 5-6 օր կկարողանանք էս տեմպով ձգել: Այս 134 քաղաքացիների մեջ եղել են շատ փոխկապակցված անձինք, այսինքն չենք կարող վստահաբար ասել, որ այսօր էլ այդքան քաղաքացի կլինի: Մեկ մի դեպք ունենք, երբ հուղարկավորության արարողության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել եւ այլ անձինք են վարակվել»: