Վթար Ալագյազ-Արթիկ ճանապարհին. 30–ամյա վարորդը մահացել է
SocietyԱպրիլի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 21-րդ կմ-ին վթար է տեղի ունեցել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ պատին. վարորդը՝ 30-ամյա Նժդեհ Մանուկյանը, մահացել է: Կատարվում է քննություն։