ԱՀԿ֊ն հերքում է այն պնդումները, որ երեխաները կորոնավիրուս չեն փոխանցում․ Ռիա Նովոստի
International newsԵրեխաները հակված են վարակվելու կորոնավիրուսով, սակայն առայժմ հայտնի չէ, թե դա որքանով վարակիչ կարող է լինել ուրիշների համար։ Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀԿ պատվաստանյութերի հարցերով եվրոպական տեխնիկական խորհրդատվական խմբի նախագահ Ադամ Ֆիննը: «Այս պահի դրությամբ մենք միայն այն գիտենք, որ, չնչին բացառություններով, երեխաների մոտ վիրուսի դրսևորումը ավելի թեթև ընթացք կարող է ունենալ։ Բայց ես պետք է ասեմ, որ դրանք շատ նախնական և ոչ հիմնավոր եզրակացություններ են, ուստի մեզ պետք են ավելի շատ ապացույցներ», - ավելացրեց Ֆիննը: Փորձագետը շեշտեց, որ եթե երեխան վարակված են կորոնավիրուսով, ցանկացած արմատական հայտարարություն այն մասին, որ նա չի կարող այն փոխանցել մեծահասակներին, սխալ է: