«Շամս» անունով օգտատերը Facebook սոցցանցում ներկայանում է որպես 26-ամյա կին, ով Մալայզիայից մեկնել է Սիրիա ջիհադիստի հետ ամուսնանալու համար: Այս մասին գրել է Daily Mail-ը։
Կինը պարբերաբար թարմացնում է իր օրագիրը`պատմելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մեկի հետ իր ամուսնության մասին: Նա նշում է, որ ամուսնացել է Մարոկկոյում ծնված Աբու Բարա անունով ջիհադիստի հետ։ Նա պատմում է, որ իր կողակցի հետ նույն լեզվով չի խոսում, այդ պատճառով բառարան է օգտագործում հաղորդակցվելու համար։
Մալայզիայում նա աշխատել է որպես բժշկուհի, սակայն լքել է իր «միջին խավի կյանքը» «Իսլամական պետությանը» միանալու համար:
Նա նաև կոչ է անում իր գործընկեր բժշկուհիներին միանալ իր կենսակերպին, դրա համար նա լուսանկարել է հրազենը՝ փաթաթված ստետոսկոպ բժշկական գործիքով։