Փարիզի Օռլի օդանավակայանը կարող է փակ մնալ մինչեւ աշուն պանդեմիայի պատճառով
International newsՕռլի օդանավակայանը, որը գտնվում է Փարիզից 14 կիլոմետր հեռավորության վրա, կարող է փակ մնալ մինչեւ աշուն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Echos-ին։
Պարբերականի տվյալներով՝ փակման ժամկետը երկարաձգելու պատճառը կարող է լինել թրաֆիկի ցածր մակարդակը, ինչպես նաեւ դրա վերականգնման դանդաղ տեմպերը։
Բացի այդ՝ լրատվականը հավելում է, որ ամռանը երկու կամ երեք տերմինալի ծանրաբեռնվածությամբ կարող է աշխատել Ռուասավիում Շառլ դե Գոլի անվան օդանավակայանը։