Թուրքայում կրկին հարձակվել են ալևիների գերեզմանների վրա
International newsԱլևիական գերեզմանոցները Թուրքիայում շարունակում են ենթարկվել հարձակումների և պղծվել: Հերթական դեպքը գրանցվել է Իզմիրի Սելչուկ գավառին կից Զեյթինքյոյ թաղամասում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, անհայտ անձինք պղծել և քանդել են ալևիական 35 գերեզման' կոտրելով գերեզմանաքարերը: Ալևիական մշակութային ընկերությունների Սելչուկի շրջանի բաժնի ղեկավար Դյուգուն Չելիքը խստորեն քննադատել է նման տգեղ հարձակումը գերեզմաններ վրա: «Մենք թույլ չենք տա, որպեսզի գործն այսպես ավարտվի: Մենք արդեն դիմումներ ենք ներկայացրել համապատասխան մարմիններին»,- ասել է Չելիքը:
Նա հույս է հայտնել, որ իրենք կկարողանան պարզել ճշմարտությունը գերեզմանների վրա գործած հարձակման վերաբերյալ: Միաժամանակ Չելիքը տեղեկացրել է նաև, որ իրենք մամուլի ասուլիս կհրավիրեն' քննադատելու կատարված իրողությունը: