Մանրամասներ՝ ՌԴ վարչապետի առողջական վիճակից
International newsՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ, իրեն լավ է զգում, նրա բուժումն ընթանում է ինչպես նախատեսված էր: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը:
«Վարչապետը շարունակում է գտնվել պետական բուժհաստատություններից մեկում բժիշկների հսկողության ներքո: Ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ լավ է: Բուժումն ընթանում է ըստ պլանավորվածի՝ օգտագործելով այնպիսի դեղամիջոցներ, որոնք թույլատրվել են Առողջապահության նախարարության կողմից այդ հիվանդության բուժման համար: Վարչապետը հեռախոսով ակտիվ շփվում է գործընկերների հետ»,- նշել է նրա մամուլի քարտուղարը: