ԱՄՆ-ում սպանվել է կորոնավիրուսի մասին ճշմարտությունը բացահայտող գիտնականը
International newsԱՄՆ-ում գնդակահարել են գիտնական Բին Լյուին, ով մոտ է եղել կորոնավիրուսի բնույթի վերաբերյալ ճշմարտության բացահայտմանը: Այս մասին դեռ մայիսի 2-ին հաղորդվել է Պիտսբուրգի համալսարանի կայքում, սակայն լրատվամիջոցները միայն հիմա են դրան ուշադրություն դարձրել, գրում է Լենտան:
Հայտնի է, որ գիտնականը ծանոթ է եղել իրեն սպանողի հետ: Վերջինս 46-ամյա Խաո Գուն է, ով սպանությունից հետո ինքնասպան է եղել: Նշվում է, որ Բին Լյուն սպանվել է գլխի հատվածում և պարանոցին ստացած հրազենային վնասվածքից: Սպանության մոտիվները հայտնի չեն:
Նշվում է նաև, որ Բինը կորոնավիրուսային վարակի և դրա բարդությունների համար հիմք հանդիսացող բջիջների գործունեության մեխանիզմի բացահայտման հայտնագործության եզրին էր:
Համալսարանը նրա մահից հետո հաղորդել է, որ բոլոր ջանքերը կգործադրվեն՝ նրա գործն ավարտին հասցնելու համար։