Պատվաստանյութը հասանելի կլինի գրեթե մեկ տարվա ընթացքում․ համաճարակաբան․ Ռիա Նովոստի
International newsԻտալացի գիտնականների հայտարարությունները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու մասին դեռ չի նշանակում, որ այն շուտով կհայտնվի շրջանառության մեջ։ Կրծողների վրա փորձարկումներից մինչև վերջնական արդյունք ընկած ճանապարհը շատ երկար է։ Ամենայն հավանականությամբ, պատվաստանյութը կհայտնվի ոչ շուտ, քան մեկ տարվա ընթացքում, հայտնել է համաճարակաբան Վլադիմիր Նիկիֆորովը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էին տեղեկություններ այն մասին, թե իտալացի գիտնականները պնդում են, որ աշխարհում իրենք առաջինն են ստեղծել պատվաստանյութ, որը կարող է հաղթել կորոնավիրուսը, և այժմ այն փորձարկվում է կրծողների շրջանում: «Կրծողների վրա հետազոտություն կատարելը բավարար չէ։ Այն հետագայում պետք է փորձարկել կաթնասունների վրա, որից հետո արդեն մարդկանց վրա», - ասաց Նիկիֆորովը: Նա պարզաբանեց, որ իտալական պատվաստանյութը առաջինը չէ։ Նախկինում շատ երկրներ արդեն հայտարարել էին պատվաստանյութի ստեղծման և փորձարկումների սկիզբը: «Կարծում եմ՝ լավագույն դեպքում պատվաստանյութը պատրաստ կլինի ոչ շուտ, քան մեկ տարվա ընթացքում», - շեշտեց Նիկիֆորովը: