Ուղղակի անհնար է դարձել փողոցով անցնելը. ահազանգում է Էջմիածնի բնակիչը
SocietyԷջմիածնի Արամ Մանուկյանը փողոցը տեւական անձրեւների հետեւանքով անանցանելի է դարձել: Այս մասին NEWS.am-ի խմբագրություն է ահազանգել փողոցի բնակիչներից մեկը:
«Փողոցը շուրջ 30 տարի չի ասֆալտապատվել: Անձրեւներից հետո ուղղակի անհնար է դարձել փողոցով անցնելը, միայն մեքենայով կարող ենք անցնել: Եթե անձրեւ էլ չի այնպիսի փոշի է բարձրանում, կարծես անմարդաբնակ վայր լինի»,-ասաց քաղաքացին:
Նա նշեց, որ հարցով դիմել են քաղաքապետարան, սակայն իրենց պատասխանել են, որ չեն խոստանում փողոցն ասֆալտապատել, քանի որ հնարավոր է ֆինանսները չբավարարեն:
Քաղաքացին նաեւ մեզ է տրամադրել մի քանի լուսանկար, որոնք փաստում են փողոցի անմխիթար վիճակը: