Փաշինյանի կարծիքով՝ գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ
EconomicsՀայաստանը կարող է ակնկալել իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու համար լավագույն ժամանակաշրջանը չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց առցանց ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե երբ կլինի հստակություն ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ, ո՞ր փուլում են բանակցությունները:
Վարչապետը նախ հիշեցրեց, որ գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Հանձնաժողովը կքննարկի հարցը: «Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են: Այս պահին, ցավոք սրտի, որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող: Բայց պետք է արձանագրենք, որ նաև էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման, փլուզման պայմաններում մենք կարող էինք և կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ՝ մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամը և դրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով»,-ասաց Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ կշարունակեն աշխատել գործընկերների հետ:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագների վերանայման հայտ է ներակայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: