Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետք է հաշվի առնել հայկական մենթալիտետը․ «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է․

Օրերս Ազգային ժողովը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է որպես Լանզարոտի կոնվենցիա։ Այն հայտնվել է թեժ քննարկումների կիզակետում: Մարդիկ բաժանվել են երկու բևեռի: 

Մի կողմից՝ ասվում է, որ այս կոնվենցիայի ընդունմամբ պետությունը նպատակ ունի պաշտպանել երեխաներին սեռական շահագործումից և կանխարգելել նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունները: Մյուս կողմը պնդում է՝ գործ ունենք երեխաների արժեքների խեղման, ընդհուպ նրանց շրջանում այլասերության տարածման վտանգի հետ:

Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը հատկապես խնդրահարույց է համարում այս կոնվենցիայի 6-րդ կետը: «Կոնվենցիայի վեցերորդ կետում նշված է, որ երեխաների ուսուցումը յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: 

Նման տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում…

 Վեցերորդ կետի այս նախադասությունը խնդրահարույց է: Այսինքն՝ պետք է լինի ինչ-որ մեկը, որ կորոշի այդ անհրաժեշտությունը և դրա սահմաններում կտա տեղեկատվություն ավելի լայն համատեքստով: Ի՞նչ համատեքստի և ո՞ր տեղեկատվության մասին է խոսքը, ո՞վ է որոշելու՝ այստեղ կա նման անհրաժեշտություն, այնտեղ՝ ոչ: 

Որպես մասնագետ գտնում եմ, որ որևէ երեխայի նման տեղեկատվությունն անհրաժեշտ չէ, հակառակը՝ այնտեղ, որտեղ հնչում է այդ տեղեկատվությունը, հենց դա է վնասում երեխայի առողջությունը, ոչ թե տեղեկատվություն տալը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Ներսիսյանը: Նա վերահաստատում է՝ դեմ չէ, որպեսզի սեռակրթությունը մեր կրթական համակարգի մի մասը կազմի, սակայն պետք է լինի կրթական մի ծրագիր, որում արտացոլված կլինեն հայկական մենթալիտետը, իրականությունը: 

«Եթե խոսքը բուն սեռական կրթության՝ սեքսուալ կոնտեքստի մասին է, ապա սա միանշանակ պետք է արբունքի շրջանում իրականացվի: 

Եկեք պայմանականորեն վերցնենք 12-ից բարձր տարիքը, երբ սկսվում է սեռահասունացումը, երբ երեխայի մարմինը սկսում է փոփոխությունների ենթարկվել, դեռահասն ունենում է սեքսուալ բնույթի որոշ նշաններ, այդ շրջանում ճիշտ է երեխային կրթելը և նրան տեղեկություն տալը, թե ինչ է կատարվում իր հետ, և ինչպես պետք է նա վերաբերվի այդ փոփոխություններին, ընդ որում, դա միանշանակ պետք է արվի վերարտադրողական առողջության սահմաններում: 

Այն ամենը, ինչ նրա մոտ տեղի է ունենում, նախապատրաստական շրջան է դեպի վերարտադրողություն: Նա դառնում է սեռահասուն, ինչը նշանակում է, որ ի վիճակի է վերարտադրման: Այդ շրջանակներում պետք է ընտանիք, երեխա, հարաբերություն շեշտադրումներն անելը: 

Այսինքն՝ սեքսը ներկայացնել որպես սիրո դրսևորում, հարաբերության մեջ որպես այդ գեղեցիկ զգացմունքի դրսևորում:

 Ոչ թե այդ ամենից կտրել և այն դարձնել ֆիզիկական ակտ, որի նպատակը սեռական հաճույքն է, ինչը սեքսը դարձնում է գռեհիկ ինչ-որ ակտ, որը դեռահասի համար կործանարար կարող է լինել, կարող է ճակատագրական հետք թողնել նրա կյանքում, այն կարող է անկանոն սեռական կյանք ստեղծել, աբորտներ, սեռական գերություններ և այլն, ինչը նրան կհեռացնի սեր, ընտանիք, երեխա գաղափարներից»,-նշում է մեր զրուցակիցը: 

Բժիշկ-սեքսոլոգն անդրադառնում է մտահոգ ծնողների ու մասնագետների պահանջներին: «Ինչպես հասկանում եմ, չեն պատրաստվում ինչ-որ առարկա ներմուծել, բայց պատրաստվում են այդ թեմաները բաշխել տարբեր առարկաների ենթատեքստում: 

Օրինակ՝ հնարավոր է հայոց լեզվի դասին հանձնարարվի գրել շարադրություն՝ «Իմ մարմինը զգայական է» թեմայով՝ նշելով, թե կոնկրետ ինչ բառեր պետք է օգտագործել: Համարում եմ, որ սա անուղղակի ձևով երեխայի սեռական բռնություն է: 

Իմ մտավախությունները կապված են սրա հետ: Իմ կարծիքով, պետք է շատ զգոն լինել, որ ծպտված ձևով նման նյութերը չհայտնվեն կրթական համակարգում: 

Պետք է լինի ինչոր վերահսկող հանձնաժողով, որը կբացառի կրթական նման նյութի հայտնվելը որևէ առարկայի և ուսումնական նյութի համատեքստում»,-ասում է Ներսիսյանը:

 Սոցիալական ցանցում օրերս «Գիտակից ծնող, առողջ սերունդ» խումբն է ստեղծվել: «Այս կերպ փորձում ենք համախմբել մեր ուժերը երեխային սեռականացնող քաղաքականությունից պաշտպանելու համար, որն այսօր տեղ ունի Եվրոպական խորհրդի անդամ երկրներում, դրա հետևում կան կանգնած այնպիսի լուրջ կազմակերպություններ, ինչպիսին են առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Յունիսեֆը և այլն: 

Իրենք ունեն այդ քաղաքականությունը՝ երեխաներին կրթելու և դաստիարակելու մեջ սեռականացնող տարրեր ներառելու իմաստով: Մենք համախմբվում ենք, որպեսզի թույլ չտանք, որ դա տեղի ունենա մեր հասարակության մեջ»,-եզրափակում է բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia