Եթե թաքուն բան պետք է խոսեք փողոցում հանդիպած ընկերոջ հետ, հեռախոսով զանգեք. Փաշինյան
TVԱյսօր ուղիղ եթերի ընթացքում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցումներ տվեց քաղաքացիներին, թե ինչպես կրեն դիմակ: Եթե փողոցում հանդիպել եք ձեր ընկերոջը և նրա հետ թաքուն խոսելու բան ունեք, ապա առանց դիմակ դա չեք կարող անել մոտ տարածության մեջ: Այսպես, դիմակը պարտադիր է, եթե այն չկա, ապա պետք է «թաքուն բանը» խոսել հեռախոսով:
«Մեր մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել, որով կանխորոշել են դիմակի կրման էֆեկտիվությունը: Ընդ որում, իմաստը նաեւ դիմակի կրման ձեւի մեջ է: Եթե որակյալ դիմակը կրեն անորակ ձեւով, չի դադարի եւ կշարունակվի կորոնավիրուսի դեպքերի աճը:
Եթե մեքենայում մեկից ավելի մարդ կա, ուրեմն բոլորն առանց բացառության պետք է լինեն դիմակով եւ դիմակով չլինելը բերելու է խստագույն վարչական պատասխանատվության: Դիմակի կրման կանոնները եւ ձեռքերի ախտահանման կանոնները պահպանելով մենք նվազեցնում ենք կորոնավիրուսակիրների թիվը:
Մենք եկել ենք եզրակացության, որ անգամ տանը պատրաստված, ինքնագործ դիմակները կարող են պաշտպանել քաղաքացիներին կորոնավիրուսի վտանգներից»,- նշեց վարչապետը: