Yerevan, 22.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


11 հետաքրքիր փաստ՝ գայլերի մասին

Lifestyle
Գայլերը միշտ կարևոր դեր են խաղացել մարդու կյանքում. նրանք աստվածներ են համարվել նորվեգական դիցաբանությունում, կերակրել են Ռոմուլին ու Ռեմային, հիմնադրել են Հռոմը, և նրանք առաջին կենդանիներն են, որոնց վարժեցրել է մարդը: Գայլերը միշտ եղել են մեր լավագույն ընկերները, մեր ոգեշնչման աղբյուրը, բայց պարզվում է, մենք քիչ բան գիտենք նրանց մասին:   1. 2008 թ.-ին Ստենֆորդի համալսարանի հետազոտությունները ցույց տվեցին, որ սև մորթու հետ կապված մուտացիան հանդիպում է միայն շների մոտ: Այսպիսով, սև գայլերը հիբրիդների (շան և գայլի խառնուրդ) ժառանգներ են: Շատ հաճախ այդպիսի գայլեր հանդիպում են Հյուսիսային Ամերիկայի անտառներում:     2. Այն շրջաններում, որտեղ գայլերի մասսայական կոտորած է եղել, շատացել են շնագայլերը (койот): Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Հյուսիսային Ամերիկայի շնագայլերի 22%-ը հանդիսանում են գայլերի հետնորդները: Այդ կենդանիները, որպես կանոն, չափսերով ավելի մեծ են սովորական շնագայլերից և փոքր են գայլերից, ինչպես նաև տարբերվում են արտակարգ խորամանկությամբ: Նրանց մոտ բացակայում է վախը՝ մարդկանց նկատմամբ, վառ արտահայտված են գայլերի բնազդները և բավական ագրեսիվ են:     3. Գայլերը երբեք բաց չեն թողնում ուտելու հնարավորությունը: Ապրելով մոլորակի ամենախստաշունչ վայրերում, նրանք երբեմն ուտում են իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերներին: Գիշատիչ կենդանիներ են, ոչինչ անել չես կարող:     4. Որոշ գայլեր կարող են հասնել մինչև 100 կգ քաշի: Նրանց չափսերը աճում են կախված այն բանից, թե որքանով են հեռու հասարակածից: Արևադարձային գայլերը հաճախ սովորական շների չափ են, բայց ծայր հյուսիսի գայլերը միջինը 60 կգ են կշռում:     5. Չնայած, գայլերը չեն համարվում կատաղության գլխավոր տարածողը, բայց նրանք հեշտությամբ վարակվում են ենոտներից ու աղվեսներից: Ի տարբերություն մյուս կենդանիների, որոնք վարակվելով կատաղությամբ ընկնում են լեթարգիայի մեջ, գայլերը միանգամից կատաղում են: Մեծ մասամբ, մարդկանց վրա կատարված հարձակումները հենց դրա ազդեցության տակ են լինում: Եվ կապ չունի, թե մարդու որ հատվածն է կծել՝ վի՞զը, թե՞ ոտքը: Դա չի արագացնում վարակի տարածումը: Եվ բնականաբար, մարդը անմիջապես պետք է դիմի մոտակա բուժհաստատություն՝ կատաղության դեմ պատվաստվելու համար, այլապես հետևանքները անդառնալի են:     6. Ամերիկայի գայլերը ավելի քիչ են հակված հարձակվել մարդկանց վրա, քան նրանց մյուս ազգակիցները: Պատմական աղբյուրները փաստում են, որ 1580-1830թթ. ընթացքում, Ֆրանսիայում գայլերի հարձակման զոհ է դարձել երեք հազար մարդ: Նրանց չեն զիջում նաև Ռուսաստանի ու Հնդկաստանի գայլերը: Իսկ Կանադայի և ԱՄՆ-ի գայլերը՝ հակառակը. շատ քիչ տեղեկություններ կան նմանատիպ դեպքերի մասին:     7. Չնայած մոտ ազգակցությանը, գայլերը շներին դիտում են որպես պոտենցիալ կեր: Կար ժամանակ, երբ Ռուսաստանի թափառող շները հիմնական կերի աղբյուրն էին հանդիսանում գայլերի համար:     8. Միջնադարում, Եվրոպան դատարկած ժանտախտը, մարդու և գայլերի միջև հարաբերությունների սրման պատճառ դարձավ: Այդ ժամանակներում, դիակները ավելի շուտ ոչնչացվում էին գայլերի կողմից, քան թե վառելու կամ թաղելու միջոցով: Այդ ամենը բերեց նրան, որ գայլերի մի ամբողջ սերնդի սկսեց դուր գալ մարդկային արյան համը: Հավանաբար, հենց այդ ժամանականերից են գայլերը իրենց սննդակարգի մեջ մտցրել մարդու միսը:     9. «Ծաղիկ» հիվանդությունը, որը Ամերիկա բերվեց եվրոպացի վերաբնակիչների միջոցով, աղետալի ազդեցություն ունեցավ տեղացիների համար: Մայրցամաքի բնակչության 80-90%-ը դրա զոհը դարձավ: Առնելով հեշտ որսի հոտը, գայլերը հարձակվում էին հնդկացիների գյուղերի վրա և հոշոտում անօգնական հիվանդներին:     10. Ինչպես արդեն ասացի, գայլերը ուտում են գրեթե ամեն ինչ: Ի տարբերություն արջերի կամ մեծ կատուների, նրանք չունեն անատոմիական զենք, որով կկարողանային միանգամից սպանել զոհին: Դրա համար, նրանք զոհին ուտում են ողջ-ողջ՝ պոկելով կտոր-կտոր:     11. Բացի նրանից, որ գայլերը գիշատիչներ են, նրանք նաև համեղը գնահատող բուսակերներ են: Շատ սիրում են ձմերուկ, խնձոր և տանձ: Երբեմն, բացի անասնագոմից, նրանք մտնում են նաև ձմերուկի ցանքատարածքներ և չեն ուտում թաթի տակ ընկած ամեն պատահած ձմերուկ: Հաճախ, 10-ից ավելի ձմերուկ են ջարդում, որպեսզի ընտրեն ամենահասածն ու համեղը և նոր ուտում են: Արկտիկական գայլերն ավելին, դաշտամկերին գերադասում են հյուսիսային եղնիկներից, և նրանց սննդակարգի 90% հենց հյուսիսային դաշտամկներն են կազմում:     Եվ վերջում, պետք չէ գայլերին որսալ ուղղակի, հաճույքի համար: Նրանք ազատատենչ են և կպայքարեն մինչև վերջ: Մի դատարկեք անտառները, իսկ հետո մեղադրեք գայլերին, որ անասնագոմերն են մտնում: Ինչպես մի անգամ ասել է ՖԲ ընկերներիցս Գոռ Հովհաննիսյանը. «Ամեն անգամ մի գայլ պակասելու հետ, բնությունից պակասում է մի փոքրիկ կտոր մաքրություն, մի կտոր ազնվություն, մի կտոր ուժ, ու գիշերները լիալուսինը մի քիչ ավելի պակաս երգ է լսում»:
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia