«Ռուսական Toyota-ն ուղևորվում է Հայաստան»
International newsrg.ru -ն գրում է, որ Toyota-ն հայտարարել է, թե սկսում է ռուսական արտադրության ավտոմեքենաների արտահանում Հայաստան: Այդ երկիրը կդառնա թվով երրորդը (Բելառուսից և Ղազախստանից հետո), ուր կարտահանվեն Սանկտ Պետերբուրգի գործարանում հավաքված ավտոմեքենաները: Նախատեսվում է մինչև 2020 թվականի ավարտը արտահանել մոտ 450 Camry և RAV4, իսկ հետագայում արտահանումը ավելացնել:
Առաջ այդ մոդելների ավտոմեքենաներ Հայաստան են ներկրվել Ճապոնիայից: Արտադրող երկրի փոխելը հնարավորություն կտա Հայաստանում Toyota ավտոմեքենաների գները իջեցնել մոտ 10%-ով: Ավելացնենք, որ 2019 թվականին Բելառուս և Ղազախստան է արտահանվել 8863 Toyota Camry և RAV4 ավտոմեքենա, որը կազմել է դրանց ընդհանուր արտադրության մոտ 12%-ը: Բուն Ռուսաստանում միայն ապրիլին վաճառվել է 2565 նման ավտոմեքենա: Ընդ որում, Toyota-ն ռուսական ավտոշուկայում վաճառքի քանակով գրավում է 5-րդ տեղը:
Կամո Խաչիկյան