Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան
TVԱյսօր առողջապահության նախարարը զեկուցեց, որ ունենք մի դեպք, երբ կորոնավիրուսից մահացած 80-ն անց անձի հոգեհանգստի արարողությունից կանոնները չպահպանելու արդյունքում նրա երկու դուստրերը վարակվել են եւ նրանք նույնպես մահացել են կորոնավիրուսից: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն մենք մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից»,-ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ երբ մարդը գիտի, որ ինքը վարակակիր է, ինքն ավելի զգույշ է, բայց շատ հաճախ մարդիկ այդ մասին չեն էլ իմանում, որ գոնե դիմեն հիվանդանոց ու ստուգվեն: