Այս ճշմարտությունը գիտեն միայն այն մայրերը , ովքեր կեսարյան հատմամբ երեխա են ունեցել
Lifestyle3 փաստ կեսարյան հատման մասին, որոնք հայտնի են միայն այն կանանց, ովքեր անցել են դրա միջով և իրենց հպարտությամբ կրում են «երջանկության նշումները»:
1. Նրանք համարձակվում են վիրահատական միջմտության ենթարկվել:Հնարավոր է` շատերը կարծում են, թե կեսարյան հատումը սովորական բժշկական պրոցեդուրա է: Իրականում այն լուրջ վիրահատություն է, որի ընթացքում ռիսկի են ենթարկվում ինչպես՝ մայրը, այնպես էլ՝ երեխան: Ոչ ապագա հայրը, ոչ ընտանիքի մյուս անդամները չեն կարող ներկա գտնվել ծննդաբերությանը: Ապագա մայրը մնում է միայնակ` առանց հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորության և բացարձակ անորոշության պայմաններում: Սա վառ օրինակ է, թե ինչպես են վախն ու միայնությունը պայքարում առանց պայմանների սիրո և մայր դառնալու անհաղթահարելի ցանկության դեմ:
2. Նրանք չգիտեն՝ ամեն ինչ նորմա՞լ է, թե՞ ոչ, քանի դեռ չեն լքել վիրահատարանը: Երեխայի ծնվելով՝ ռիսկը չի նվազում: Ինչպես ցանկացած այլ վիրահատության դեպքում, բժիշկները միանգամից չեն հասկանում, թե որքանով է հաջող անցել վիրահատությունն այնքան ժամանակ, քանի դեռ անզգայացումը չի անցել: Շատերը չգիտեն` կեսարյան հատման ընթացքում ապագա մայրը գիտակցություն ունի և ցավ չի զգում, բայց զգում է բոլոր շարժումները, որոնք կատարվում են իր ներսում: Սակայն այս տհաճ զգացողությունը ոչինչ է նրա համեմատ, ինչ ստանում է կինը դրա դիմաց:
3. Նրանք հերոսաբար անցնում են վերականգնման փուլը: Երբ երեխան ծնվում է, մոր աշխարհը պտտվում է նրա շուրջ, և նրան անհրաժեշտ է բավարարել նրա բոլոր պահանջները: Դրա համար շատ ուժ և համբերություն է անհրաժեշտ: Պատկերացրեք՝ այդ ամենն անել ցավով:
Ավելին